211652_close_icon
views-count1062 դիտում article-date 21:40 01-05-2022

Յան Օբլակ․ «Ատլետիկոն» պարտավոր է նվաճել ՉԼ ուղեգիր, այլապես խնդիրներ կունենա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը մեկնաբանել է Լա Լիգայի 34-րդ տուրում «Ատլետիկից» կրած 0-2 հաշվով պարտությունը։

«Արդյունքն ինձ գլխապտույտի մեջ չի գցում։  Ինձ ավելի շատ անհանգստացնում է մեր ցուցադրած խաղը։ Պարտությունն ազդում է ամբողջ թիմի տրամադրության վրա։

Մենք պետք է մնացած բոլոր խաղերում հաղթենք և Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճենք։ Պետք է մեզ լավագույն կողմերով դրսևորենք, այլապես լուրջ խնդիրներ կունենանք»,- սլովենացի դարպասապահի խոսքերն է մեջբերում Marca-ն։

«Ատլետիկոն» 61 միավորով այս պահին եզրափակում է մրցաշարային աղյուսակի լավագույն քառյակը, հայտնում է Armsport.am-ը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր