211652_close_icon
views-count3978 դիտում article-date 16:34 01-05-2022

Սադրանքների հետ կապված ունենք տեղեկություններ եւ ոստիկանությունը իր անելիքները գիտի. ոստիկանապետի առաջին տեղակալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սադրանքների հետ կապված ունենք տեղեկություններ եւ ոստիկանությունը  իր  անելիքները գիտի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը, որը նույնպես Ֆրանսիայի հրապարակում էր:

Հարցին, թե ինչով է պայմանավորված ոստիկանության մեծաթիվ ուժերի կենտրոնացումը հանրահավաքի վայրում, Հովհաննիսյանը ասաց, որ ծառայություն են կատարում, միշտ էլ կատարել են ծառայություն:

Նա նաեւ նշեց, որ Սիսիանում խումբ է բռնվել, որը զենք է ունեցել, սակայն հրաժարվեց մեկնաբանել, թե այդ անձիք որեւէ առնչություն ունեն հանրահավաքի հետ, թե` ոչ:

Փոխոստիկանապետը հերքեց նաեւ մարզերի ճանապարներին ոստիկանական ստուիգումներ իրականացնելու մասին լուրերը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր