211652_close_icon
views-count1808 դիտում article-date 15:46 01-05-2022

Հավաքի մասնակիցները պարտավոր են հավաքի ընթացքում զենք չկրել․ Ոստիկանության հայտարարությունը

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել այսօր նախատեսված հանրահավաքին ընդառաջ՝ հիշեցնելով «Հավաքների ազատության մասին» մասին օրենքը։

«ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ հավաքի մասնակիցները պարտավոր են հավաքի ընթացքում  չկրել զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ։ ՀՀ ոստիկանությունը հորդորում է խստորեն պահպանել վերը նշված նորմի պահանջները, ինչը բխում է հասարակական անվտանգության շահերից»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր