211652_close_icon
views-count20351 դիտում article-date 13:02 01-05-2022

Ավանդույթի համաձայն՝ Երևանում նշվեց Կենդանաբանական այգու պաշտոնական բացման օրը. ներկա էր Երևանի քաղաքապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 1-ին, ավանդույթի համաձայն՝ Երևանի կենդանաբանական այգում տեղի ունեցավ Կենդանաբանական այգու պաշտոնական բացման օրը:

Բացմանը ներկա էր Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ում  դիմավորեց Կենդաբանական այգու տնօրեն  Էդմոնդ Ղազարյանը:

Քաղաքապետը տնօրենի հետ շրջայց կատարեց Կենդաբանական այգում, ծանոթացավ կատարված և կատարվելիք աշխատանքներին:

Այգին դեռ վաղ առավոտվանից մարդաշատ էր: ժամանել էին մայրաքաղաքի և հանրապետության տարբեր մարզերից երեխաներ, իսկ օրը սկսվեց շոու ծրագրով:

Ներկայացան «Բումբումիկի» հեքիաթային հերոսները, խաղավարները, «Երևանի Նուբարաշեն մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի սաները՝ իրենց  պարային կատարումներով և «Էրեբունի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի» երգիչները, ովքեր  իրենց  մասնակցությամբ օրը տոնական դարձրեցին:
 
Միջոցառման ընթացքում Կենդանաբանական այգու կողմից երեխաներին մատուցվեց քաղցր բամբակներ, իսկ Կենդանաբանական այգու հավատարիմ գործընկեր «Օտ Մարտինան» օրն ավելի քաղցրացրեց իր համեղ պաղպաղակների հյուրասիրությամբ երեխաներին:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 511+
511+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր