211652_close_icon
views-count2569 դիտում article-date 22:54 30-04-2022

Ջերմուկում ջրատարից դի է դուրս բերվել

Ապրիլի 30-ին՝ ժամը 11:10-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու ջրատարից դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ջրատարից դուրս են բերել Ն․ Պ․-ի (ծնված 1939 թ․) դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

Նմանատիպ նյութեր