211652_close_icon
views-count2092 դիտում article-date 22:16 30-04-2022

Մադրիդի «Ռեալը» 35-րդ անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լա Լիգայի 34-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» 4-0 հաշվով հաղթեց «Էսպանյոլին»։

«Արքայական ակումբի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռոդրիգոն, մեկական անգամ էլ աչքի ընկան Մարկո Ասենսիոն և Կարիմ Բենզեման։

Այսպիսով, «Ռեալը» վաստակեց 81 միավոր և մրցաշրջանի ավարտից չորս տուր առաջ նվաճեց Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը։ Սա «սերուցքայինների» 35-րդ չեմպիոնությունն է Լա Լիգայում։ Նախորդ անգամ «Ռեալը» չեմպիոն էր դարձել 2019/20 մրցաշրջանում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր