211652_close_icon
views-count2254 դիտում article-date 18:27 30-04-2022

Դահիճին պետք է հեռացնել. Ռուբեն Հակոբյան

Դահիճին պետք է հեռացնել...
45-ի այս օրը, ապրիլի 30-ին, Հիտլերը բունկերում ինքնասպան եղավ։ Պատճառը՝ պարտվել էր իր իսկ կողմից սանձազերծած պատերազմում, տվել միլիոնավոր զոհեր, տարածքային կորուստներ... Այլ խոսքով՝ ողբերգություն էր բերել իր պետության ու ազգի գլխին։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը:

«Նա էլ իր խոսքով ու վարքագծով ժողովրդի էմոցիան գողացող բացառիկ վիժվածք էր և նույնպես լրբի ձայնով միշտ հոխորտում էր ժողովրդից ստացած մանդատով։ Բայց, ի տարբերություն այս վիժվածքի, նա ուներ հստակ գաղափարախոսություն և, որ առավել կարևոր է, ուներ արժանապատվություն՝ ինքնքսպան եղավ... Նույն ճանապարհն ընտրեց նաև նրա կինը՝ Եվա Աննա Պաուլա Բրաուն, չնայած նա հրամանատարական բունկերում չէր եղել ու գեներալներին էլ բարոյական աջակցությամբ չէր սերժանտացրել...

Իսկ այս արյունռուշտը, չբավարարվելով հազարավոր մեր զինվորների արյունով և դե ֆակտո կայացած պետությունը գլխատելով, կապիտուլյացիան ստորագրելուց հետո բունկերից լրբացած գոռում էր՝ վ ր ե՛ ժ, վ ր ե՛ ժ, վ ր ե՛ ժ ...

... Իր քաղաքացիներին՝ իր քաղաքացիներից... Չէր բավարարվել եղածով, սիրտը թարմ արյուն էր տենչում...

Մենք էլ մեր հավաքական պահվածքով այդ օրերին արձանագրեցինք, որ նույնիսկ պետությունը կարծանելու գնով պարտավորվում ենք պահել Սահմանադրության տառն ու ոգին և թույլ տվեցինք, որ այս պետականակործան դավաճանն ոչ միայն դուրս գա բունկերից, նաև կազմակերպի արտահերթ ԱԺ ընտրություններ և ... իր պողոսով ծիծաղի պետության և մեզ վրա։

Վաղը մեկնարկելու է դահիճի վերջի սկիզբը։ Եթե այս իշխանատենչ սրիկան շարունակի մնալ և...

Մի խոսքով՝ լինենք սահմանադրասեր և օրինապաշտ, բայց ոչ պետության անվտանգության ու արժանապատվության հաշվին...»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր