211652_close_icon
views-count1428 դիտում article-date 19:46 30-04-2022

Դիլիջանում տեղի ունեցած համապետական շաբաթօրյակին մասնակցել են 1000-ից ավելի դիլիջանցիներ

Դիլիջանում ապրիլի 30-ին տեղի ունեցած համապետական շաբաթօրյակին մասնակցում էին 1000-ից ավելի դիլիջանցիներ, քաղաքի հյուրեր, զբոսաշրջիկներ և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ։

Ինչպես հայտնում են «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) հիմնադրամից, քաղաքի մաքրման 9 տարածքներն ընտրվել էին հենց Դիլիջան համայնքի բնակիչների կողմից, որոնք վաղ առավոտից իրենց ընտանիքների, ընկերների և քաղաքի հյուրերի հետ համատեղ մաքրման աշխատանքներ իրականացրեցին Շամախյան թաղամասում, լճափի, Գետափնյա փողոցի, ամֆիթատրոնի, կառուցվող եկեղեցու հարակից տարածքներում և մի շարք այլ թաղամասերում։

Նախաձեռնությունն իրականացվել է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի, Դիլիջանի համայնքային կենտրոնի և Դիլիջանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։

Շաբաթօրյակի նախօրեին, նախաձեռնության շրջանակում Դիլիջան քաղաքի բոլոր կրպակներին և խանութներին տրամադրվել են էկոպայուսակներ, որոնք պատրաստվել են Դիլիջանի համայնքային կենտրոնի կողմից։ Այս նախաձեռնությամբ փորձ է արվում բնակիչների շրջանում տարածել էկոլոգիապես մաքուր տոպրակներ օգտագործելու մշակույթը։   

Շաբաթօրյակից հետո, Դիլիջանի  քաղաքային այգում տեղի ունեցավ տոնական համերգ «Գաթա» բենդի և «Կարին» ազգագրական պարի համույթի մասնակցությամբ, որին ներկա էին շաբաթօրյակի մասնակիցները, քաղաքի հյուրերն ու զբոսաշրջիկները։ 

Նմանատիպ նյութեր