211652_close_icon
views-count3657 դիտում article-date 18:01 30-04-2022

Ես կդիմավորեմ Սարդարապատից քայլող մեր ընկերներին Երևանում. Լևոն Քոչարյան

«Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, վաղը Հայաստանի 4 խորհրդանշանական վայրերից երթի դուրս եկած մեր հայրենակիցները կհասնեն Երևան»:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահի կրտսեր որդին` Լևոն Քոչարյանը:

«Ես կդիմավորեմ Սարդարապատից քայլող մեր ընկերներին Երևան քաղաքի մուտքին և արդեն միասին երթով կգնանք դեպի Ֆրանսիայի Հրապարակ, որտեղ 16:00 կմեկնարկի մեր պայքարի վերջնական փուլը:

Հրավիրում եմ ձեզ վաղը ժամը 13:00-ին միանալ մեր երթին, Իսակովի 31 հասցեում(Կլայկ խանութի մոտ)»,- գրել է նա:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր