211652_close_icon
views-count2593 դիտում article-date 16:20 30-04-2022

Սրանք թիկունքից խփեցին մեր տղաներին, եթե Արայիկ Հարությունյանի ասածի կեսի չափ մեր օդը փակ լիներ, մեր տղաների մեծամասնությունը ողջ կլիներ․ զոհված զինծառայողի ծնող. Tert.am

Նիկոլ Փաշինյան, դու պիտի գաս այստեղ, դու փախչելու տեղ չունես, դու պիտի գաս, հետո քո հետևից Արայիկ Հարությունյանը, «գազի կալոնկի» համար կալանավորված Անդրանիկ Փիլոյանը, Ջալալ Հարությունյանը, Դավիթ Տոնոյանը, իրենք էլ պետք է գան, դուք փախչելու տեղ չունեք։ Այս մասին այսօր Գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց զոհված զինծառայողի ծնողը, հաղորդում է Tert.am-ը։

Դիտարկմանը, թե  պետք է պայքարեն նրանց դեմ, նա հակադարձեց․« Իրենք ովքե՞ր են, որ մենք իրենց դեմ պայքարենք, մեր տղաները յոթ–ութ ազգի դեմ պայքարում էին, սրանք թիկունքից խփեցին մեր տղաներին։ Եթե Արայիկ Հարությունյանի ասածի կեսի չափ մեր օդը փակ լիներ, մեր տղաների մեծամասնությունը ողջ կլիներ»,–ասաց ծնողը։

 Նա նկատի ուներ Արայիկ Հարությունյանի՝ 2020–ի այն հայտարարությունը, թե «Այսօր ուզում եմ վստահ հայտարարել՝ ոչ միայն Ստեփանակերտի օդն է պաշտպանված, այլ Արցախի օդն է պաշտպանված ամբողջությամբ»:


Ակցիայի մասնակիցը ծնողներին կոչ արեց միանալ իրենց ու հանուն արդարության դուրս գալ փողոց․«Կամ գալիս եք այստեղ, կամ Նիկոլի հետ եք, մի գնացեք ձեր որդիների շիրիմներին լացեք, ասեք՝ թաղեմ Նիկոլին,  արդարությունն այստեղ է, այստեղ երրորդ տարբերակ չկա։ Ես էլ առավոտ գնացել եմ իմ որդու՝ Գոռի շիրիմին, հետո եկել այստեղ, ես այստեղից չեմ գնալու»։

Նշենք, որ ծնողները պահանջում են Դատախազությունից Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսել և քրեական պատասխաատվության ենթարկել։ Գլխավոր Դատախազությունը ծնողների ներկայացրած հաղորդումն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե, որի քննիչը երեկ հրաժարվել էր ընդունել զոհված զինծառայողների ծնողներին։

Նմանատիպ նյութեր