211652_close_icon
views-count7836 դիտում article-date 15:22 30-04-2022

Նիկոլն այնքան վախեցած է, որ առավոտյան նրա հրահանգով ՀՀԿ ակտիվիստներ են բերման ենթարկվել. Աշոտյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այդ արարածն այնքան վախեցած է, որ առավոտյան նրա հրահանգով բերման են ենթարկվել Հանրապետական ​​կուսակցության երիտասարդական կազմակերպության ակտիվիստները։

Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նրա խոսքով՝ կուսակցության երիտասարդական կազմակերպությունից յոթ երիտասարդներ գտնվում են ոստիկանության Էրեբունու բաժնում։
Արմեն Աշոտյանը նշեց, որ ոստիկաններն ապօրինի կանգնեցրել են նրանց ավտոմեքենաները, ապօրինի բերման են ենթարկել, խոչընդոտել այդ մարդկանց ազատ տեղաշարժը։

 

«Նիկոլն այնքան վախեցած է այս իրավիճակից, որ տխրում եւ սկսում է դողալ նույնիսկ սեփական խրտվիլակները տեսնելիս: Երեւի գիտեք, որ այսօր քաղաքի տարբեր հատվածներում առավոտյան աղբարկղերի մոտ հայտնաբերվել եւ լուսանկարվել են Նիկոլի խրտվիլակները, քանի որ այսօր շաբաթօրյակ է, իսկ շաբաթօրյակն անցկացվում է ոչ միայն կենցաղային, այլեւ քաղաքական աղբից ազատվելու համար»,- նշեց ՀՀԿ փոխնախագահը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր