211652_close_icon
views-count27995 դիտում article-date 13:23 30-04-2022

Երևանի քաղաքապետարանի «ԵրՔաղԼույս» ՓԲԸ-ն համապետական շաբաթօրյակին ընդառաջ Հրազդանի կիրճից 200-ից ավելի պարկ աղբ հեռացրեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 30-ին, հայտարարված համապետական շաբաթօրյակին ընդառաջ մայրաքաղաքում նույնպես մեկնարկեց այն։ Հրազդանի կիրճում մոտ 2 կմ-անոց ճանապարհը կենցաղային աղբից մաքրեցին Երևանի քաղաքապետարանի «ԵրՔաղԼույս» ՓԲԸ ներկայացուցիչները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «ԵրՔաղԼույս» ՓԲԸ աշխատակիցների շնորհիվ 200-ից ավելի պարկ աղբ հավաքվեց և այն հատուկ մեքենայով տեղափոխվեց աղբավայր։

Աշխատանքները ղեկավարում էր «ԵրՔաղԼույս» ՓԲԸ տնօրենը։ Ներկա էր նաև Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական, քաղաքապետարանում որպես «դեմբել» համարվող, մայրաքաղաքի գրեթե բոլոր ոլորտներին քաջ ծանոթ (այդ թվում՝ խնդիրներին), Կամո Արեյանը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 251+
251+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր