4951 դիտում
10:11 30-04-2022
Փոթորկված օվկիանոսի մեջ հայտնված մեր նավը հասցնելու ենք խաղաղ հանգրվանի․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Քաղաքացու օրվա առթիվ
«Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Քաղաքացու օրվա առիթով:
Այս տոնը ամրագրվեց՝ արձանագրելու ժողովրդավարական պետության կարևորագույն ինստիտուտի՝ Քաղաքացու առանցքային դերակատարումը պետության կայացման և զարգացման գործում:
2018 թվականին տեղի ունեցած Ոչ բռնի, թավշյա, ժողովրդավական հեղափոխությունը Քաղաքացու իշխանության հաստատման խորհրդանիշն է Հայաստանում և այդ արժեքն անշրջելի է ու անսասան:
Ընտրությունների կեղծման և այսպիսով Քաղաքացուն որոշումներ կայացնելու սահմանադրական իրավունքից զրկելու էջը մնացել է անցյալում և Հայաստանն այլևս ամբողջ աշխարհում ընկալվում է որպես ընտրական ժողովրդավարությամբ երկիր:
Նաև այն պատճառով, որ 2020 թվականի 44-օրյա աղետաբեր պատերազմից հետո առաջին հերթին Քաղաքացին ոչ միայն թույլ չտվեց իր պետության քաոսացումը, այլև ետպատերազմյան դժվարագույն ժամանակահատվածում բարձրացրեց մեր երկրի ժողովրդավարական համարումը:
Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ Քաղաքացիներ,
Մենք անցել ենք ու անցնում ենք աննկարագրելի, երբեմն՝ ուղիղ ասենք, անտանելի դժվարություններով: Ամեն օր, ամեն ժամ, ամեն քայլափոխի մեզ փորձում են ախտահարել կասկածի ու երկմտանքի վարակով, փորձ են անում սասանել մեր հավատը մեր անցյալի ու ապագայի և որ առավել կարևոր է՝ մեր առաքելության նկատմամբ:
Կոչ եմ անում, խնդրում եմ բոլորիդ, պահանջում եմ բոլորիցդ. մի երկմտեք, մի կասկածեք. մենք մեր երկրի վրա թափված աղետների հեղինակը չենք, մենք արժանացել ենք դաժան ճակատագրի ու սրբագույն առաքելության. առաջնորդել մեր հայրենիքը անխուսափելի և երկար տարիներ բոլորիս աչքի առաջ նյութված աղետների միջով և նրան հասցնել խաղաղ, բարեկեցիկ, երջանիկ ապագայի:
Ու այս ճանապարհին մեր ծնկները չեն ծալվել ու չեն ծալվելու: Հիմա առավել քան երբևէ համոզված եմ. մենք ընթանում ենք ճիշտ ճանապարհով և փոթորկված օվկիանոսի մեջ հայտնված մեր նավը հասցնելու ենք խաղաղ հանգրվանի:
Եւ ուրեմն՝
Կեցցե Ազատությունը,
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում:
Հավերժ փառք մեր նահատակներին»:

Նմանատիպ նյութեր
2595 դիտում
15:16 16-12-2021
Այս փոթորկված օվկիանոսում մեր սիրելի հայրենիքը, մեր նավը պետք է հասցնենք խաղաղ նավահանգստի. Փաշինյան
1714 դիտում
10:21 14-03-2015
Վանուատուին վրա հասած «Պեմ» ցիկլոնը Խաղաղ օվկիանոսի պատմության ամենահզոր ցիկլոնն է դարձել
907 դիտում
16:33 28-04-2021
ԱԳՆ վարչության պետը մասնակցել է ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի նիստին