211652_close_icon
views-count3615 դիտում article-date 22:08 28-04-2022

«Դեմքերից, երեւի պզուկները չորացել, ընկել է, փորձում են վերհիշել, որ իրենք արու են ծնվել բախտի բերմամբ թե պատահմամբ». Սոս Հակոբյան. aravot.am

aravot.am-ը գրում է. Ինչպես տեղեկացրել ենք, այսօր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորած երթի ավարտին, երբ վերադառնում էին Ազատության հրապարակ, հանկարծ Հյուսիսային պողոտայի հատվածում ծեծկռտուք սկսվեց ցուցարարների ու ոստիկանների միջեւ: Անհասկանալի էր, թե կոնկրետ ինչից սկսեց քաշքշոցը:

Կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը լրագրողների հետ զրույցում այսպես ներկայացրեց կատարվածը. «Ես տեսա քաշքշոց մի քանի շարք հետեւ: Արսեն Բաբայանը խառնվեց, մինչ այս կարծես բոլոր մանր քաշքշոցները հաջողվել էր արագ հարթել: Տեսա, որ ոստիկանները քաշքշում են, փորձում են տակից հարվածներ հասցնել, խուլիգանավարի են իրենց պահում:

Մի քաղաքացու ու ոստիկանի միջեւ դրվագ տեսա:  Ոստիկանը առանց ընտրողական բանի, հագուստից վերցրեց, սկսեց քաշքշել ու բնական է, դրա պատասխանը ստացավ ու ընդհանուր ոստիկանության զորքերը սկսեցին իրենց խուլիգանավարի պահել, պահեցին իրենց փողոցայինի պես՝ ունենալով համազգեստ:

Մանրամասներն՝ այստեղ
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
 

Նմանատիպ նյութեր