211652_close_icon
views-count7106 դիտում article-date 15:09 28-04-2022

Ոստիկանները բերման են ենթարկել Արթուր Վանեցյանի որդուն եւ էլի մի քանի ցուցարարի. News.am

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի կողմնակիցները փակել են Արշակունյաց պողոտան, հայտնում է News.am-ը։

Նրանք քայլերով Ազատության հրապարակից շարժվել են Արշակունյաց պողոտա, փակել այն` կոչ անելով քաղաքացիներին միանալ իրենց պայքարին։

Կարճ ժամանակ անց ոստիկանները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել և բերման են ենթարկել ակցիայի մասնակիցներին, այդ թվում՝ Արթուր Վանեցյանի որդուն։

Նշենք՝ դեռևս ապրիլի 17-ին «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակում հայտարարել էր անժամկետ նստացույցի և բողոքի ակցիաների մեկնարկի մասին։ Օրեր անց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր ապրիլի 25-ից փողոցային պայքարի ակտիվ փուլի  անցնելու մասին։

Նմանատիպ նյութեր