211652_close_icon
views-count3476 դիտում article-date 16:16 28-04-2022

Չինաստանը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի հետ մեկտեղ դիմակայել մարտահրավերներին 

Չինաստանի պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեն Թեհրան կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է Իրանի հետ մեկտեղ ամբողջ աշխարհում կայունությունը պահպանելու  համար մարտահրավերներին դիմակայել և ռիսկերին հակազդելու, հայտնում է Tass գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի պաշտպանական գերատեսչությանը։

«Մենք պատրաստ ենք Իրանի հետ փոխգործակցության, որպեսզի միացյալ ջանքերի միջոցով հակազդենք մարտահրավերներին և ամեն տեսակ ռիսկերին, պաշտպանենք երկկողմ շահերը, միասին ապահովենք տարածաշրջանային ու գլոբալ խաղաղությունը, ինչպես նաև կայունությոնը»,-ասել է Վեյ Ֆենհեն Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ կայացած հանդիպման ընթացքում:

«ՉԺՀ-ի զինված ուժերը պատրաստ են աջակցել իրանական կողմի հետ ռազմավարական երկխոսությանը, ակտիվորեն օգտագործել փոխգործակցության մեխանիզմները, նախապատրաստել պրագմատիկ համագործակցությունը, օժանդակել մեր երկկողմ միջբանակային հարաբերությունների մակարդակի բարձրացումը»,-ընդգծել է Վեյ Ֆենհեն։

Նմանատիպ նյութեր