211652_close_icon
views-count1360 դիտում article-date 09:58 28-04-2022

Արցախի իշխանությունները երկու քարի արանքում են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ իշխանություններն աննախադեպ ճնշումներ են իրականացնում Արցախի Հանրապետության իշխանությունների նկատմամբ՝ փորձելով զերծ պահել նրանց Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումներից:

Սակայն խնդիրն այն է, որ հարցը վերաբերում է հենց Արցախին, և ներսում կա գիտակցումն այն բանի, որ Հայաստանի այս իշխանության անփոփոխ մնալն անխուսափելիորեն բերելու է Արցախի հանձնմանը: Արցախյան մեր աղբյուրի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանն ակնհայտ շանտաժի գործիքներ է կիրառում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և նրա շրջապատի նկատմամբ՝ ուղիղ տեքստով վախեցնելով, որ եթե իր հրահանգները չկատարեն, իրենց համար շատ վատ է լինելու:

Մենք տեղեկություն ունենք նաև, որ Հարությունյանն իր նեղ շրջապատում բողոքում է, որ հայտնվել է երկու քարի արանքում և չգիտի, թե ինչպես շարժվի: Այսօր արդեն ստեղծվել է մի իրողություն, որ մի կողմից՝ արցախցիների ցանկությունն ու պնդումներն են՝ կանգնել այն ուժերի կողքին, որոնք այսօր փողոցներում պաշտպանում են Արցախը, մյուս կողմից՝ խարխլվող իշխանությունը և սպառնալիքները, որոնք Փաշինյանն ուղիղ կամ «միջնորդների» միջոցով փոխանցում է Արցախի իշխանություններին: Թե որ ճանապարհով կգնա Հարությունյանը՝ Արցախը պաշտպանելու, թե տուրք տալու փաշինյանական ճնշումներին, կերևա առաջիկայում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր