211652_close_icon
views-count6702 դիտում article-date 09:06 28-04-2022

Ոստիկանության մեքենան պե՞տք է կանգներ, թե՞ ոչ. ինչ քննարկում է եղել ոստիկանապետի մոտ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 26-ին Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ոստիկանության ավտոմեքենայի կողմից երիտասարդ աղջկան մահվան ելքով վրաերթի փաստը քննարկվել է ՀՀ ոստիկանությունում:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ոստիկանապետը եւ ոստիկանության պաշտոնյաները նման հարց են բարձրացրել, որ վթարից հետո պետք է մեքենան կագներ եւ առաջին օգնություն ցույց տար, ինչը չի արվել, եւ այս դեպքում մնացած հարցերը կտա նախաքննական մարմինը: Համացանցում հրապարակված տեսանյութից պարզ է դառնում, որ ոչ ոք չի կանգնել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր