211652_close_icon
views-count24411 դիտում article-date 20:04 27-04-2022

Ավտովթար Կոտայքի մարզում. 06-ը Աբովյան քաղաքում բախվել է պատին. ամուսինները տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ

Այսօր՝ ապրիլի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել  թիվ 17 տան պատին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած «Աբովյան»  բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են «Աբովյան»  բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով մեքենայում հրդեհ է բռնկվել և բնակիչների արագ և օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է կրակի տարածումը:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածները ամուսիններ են, ովքեր «Աբովյան» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոն:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Դավիթ Հայրապետյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+

Նմանատիպ նյութեր