211652_close_icon
views-count1295 դիտում article-date 17:16 27-04-2022

Հայաստանի մարզիկները Իտալիայի Սաբաուդա քաղաքում կմասնակցեն միջազգային մրցաշարի

Թիավարության մարզաձևերի  օլիմպիական  մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն, վաստակավոր մարզիչ  Մելիք Սանդրոսյանը  զրույցի ժամանակ   ասաց, որ  հանրապետական  և միջազգային բազմաթիվ մրցաշարեր են նախատեսված  առաջիկայում: 

Տևական ընդմիջումից հետո     << Լիոնի  գավաթ >>   անվանումով  միջազգային մրցաշար  կանցկացվի  հունիսին: Մասնակիցներն  իրենց հարաբերությունները կորոշեն Վարդավառի այգու  լճում: Ջրուղիներում պայքարի կբռնվեն բայդարկա և կանոէ  մարզաձևերի ներկայացուցիչները:  Նրանք կմրցեն 200մ և 2000մ տարածություններում: Նախնական հայտերին առայժմ արձագանքել են  Վրաստանի , Իրանի և Ռուսաստանի Դաշնության  գործընկերները:

Հայաստանի մարզիկների մասնակցությամբ արտագնա առաջին մրցաշարը տեղի կունենա Իտալիայի Սաբաուդա քաղաքում: Այնտեղ մայիսի 18 – 19 -ին իրենց հարաբերությունները կորոշեն Եվրոպայի պատանեկան առաջնության մասնակիցները:

Ակադեմիական թիավարության մեր պատվիրակները  միջազգային երկու մրցաշարերի կգործուղվեն: Նրանց Մոսկվան կհուրընկալի հունիսին, իսկ երկրորդ միջոցառման  մրցավայրը դեռևս անհայտ է:

Մեր երկիրը  չորս թիավար կներկայացնի  հուլիսի 28 – 31 –ը Հունգարիայի Ցեգետ քաղաքում   կայանալիք  մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում:

Դեռևս հայտնի չեն  Եվրոպայի բայադարկա և կանոէ մարզաձևերի առաջնության վայրը և ժամկետները:

Հաստատուն են  Վրաստանում  նշանակված մրցումների վայրերն ու ժամկետները: Մեր մարզիկները կմասնակցեն սեպտեմբերին Բաթումում, իսկ հոկտեմբերին Մցխեթում  ավանդաբար անցկացվող միջազգային մրցաշարերին:

Տեղի կունենան նաև մեր ներքին միջոցառումները: Դրանք թվով վեցն են և տեղի կունենան համապատասխան ժամկետներում:

Ընդհանրապես Հայաստանում թիավարության երկու դպրոց է գործում / Երևանում և Սևանում /:  Դրանցում պարապում են շուրջ 300 մարզիկներ: Մայրաքաղաքի հաստատությունը մասնաճյուղեր ունի Էջմիածնում, Հրազդանում, Էրեբունի համայնքում գտնվող Վարդավառի այգու լճում և մարզօջախին հարակից Երևանյան լճում: Նշած մասնաճյուղերում, և, իհարկե Սևան քաղաքի մարզադպրոցում  նպատակային աշխատանքներ են տարվում: Ավելին, Սևանի հատկապես կանոիստները մշտապես առաջնակարգ դիրքեր են զբաղեցնում  Հայաստանի առաջնություններում:

Նմանատիպ նյութեր