211652_close_icon
views-count1204 դիտում article-date 14:20 27-04-2022

«Մինչեւ լավ ապրելը դեռ պետք է ապրել». Արյունոտ ձեռքերով շապիկներ՝ ԱԳՆ-ի դիմաց. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց, հայտնում է News.am-ը։

Նրանց ուսերին Հայաստանի ու Արցախի դրոշներն են, ձեռքներին պաստառներ. «Ամոթ», «Զիջելու հայրենիք չունենք», «Հայաստանը լինելու է, Արցախը լինելու է», «Մի կործանեք երկիրը», «Մինչեւ լավ ապրելը դեռ պետք է ապրել»:

Նրանք իրենց հետ բերել են արյունոտ ձեռքերով շապիկներ, որոնք դրեցին աստիճանների վրա:

Երիտասարդները վանկարկում են «Առանց թուրքի Հայաստան», նրանք նստեցին ԱԳՆ-ի դիմացի աստիճաններին:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր