211652_close_icon
views-count3194 դիտում article-date 09:51 27-04-2022

Դոլարի անկումը ինչպե՞ս կանդրադառնա մեր տնտեսության վրա․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանչ Հանրապետություն» թերթը գրում է․ «Դատելով վերջին շրջանում ՀՀ դրամի փոխարժեքներից՝ հարց է ծագում, թե տնտեսական մեր այս վիճակում ինչի՞ հաշվին է արժեւորվում դրամը։ Օրինակ՝ դոլարի անկումը դրամի նկատմամբ ինչի՞ հետեւանք է, դրամի արժեւորման նախադրյալներ կայի՞ն, թե՞ արհեստական միջամտության երեւույթի հետ գործ ունենք։ «Փաստացի կարող եմ ասել, որ դրամի նման արժեւորման համար մի քանի գործոններ կան»,-«ՀՀ»-ի հետ զրույցում նշեց տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կարեն Սարգսյանը։

Քանի որ դոլարն արժութային պաշարների կարեւոր բաղադրիչ է, հարց է ծագում՝ ինչպես դոլարի անկումը կանդրադառնա մեր արտահանման, ըստ այդմ՝ տնտեսության վրա։

«Առհասարակ՝ դրամի արժեւորումը բարենպաստ է անդրադառնում ներմուծման եւ բացասաբար՝ արտահանման վրա այլ հավասար պայմաններում: Վերջինս պայմանավորված է նրանով, որ ազգային արժույթի արժեւորման պարագայում արտահանվող ապրանքի գինը բարձրանում է արտաքին այն երկրի շուկայում, որի արժույթի հանդեպ դրամն արժեւորվել է: Դատելով մեր արտահանման կառուցվածքից, որում գերակշիռ մաս է կազմում ռուսական շուկան, պետք է նշեմ, որ հաշվի առնելով նաեւ այն, որ ռուսական ռուբլին եւս արժեւորվում է, ապա սա գրեթե չեզոք ազդեցություն կունենա արտահանման այս մասով: Մյուս երկրների մասով, բնականաբար, կունենանք խնդիրներ, օրինակ՝ ԵՄ շուկայում, որտեղ, ինչպես գիտեք, այս տարվանից չէր գործելու նաեւ GSP+ առեւտրի արտոնյալ ռեժիմը, որն արդեն իսկ բացասաբար էր անդրադառնալու հայկական ապրանքների մրցունակության վրա, քանի որ դրանք ավելի թանկանալու էին մաքսատուրքերի վճարման հաշվին, որոնցից նախկինում ազատված էին, կամ դրանք մասնակի էին գործում: Դրամի արժեւորման պարագայում գնանշումներն ավելի կբարձրանան, ինչն այլ հավասար պայմաններում կնվազեցնի դրանց մրցունակությունը»,- ամփոփեց մասնագետը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր