«Հայաստան, պայքար, միացում». «Դիմադրություն» շարժման և Արթուր Վանեցյանի առաջնորդած երթերի մասնակիցները համախմբվել են. Ուղիղ
20:35
«Դիմադրություն» շարժման և Արթուր Վանեցյանի առաջնորդած երթերի մասնակիցները համախմբվել են և երթն իրականացնում են միասին:
Նրանք հեռախոսների լապտերները միացրած շրջում են Երևանի կենտրոնով ու վանկարկում «Հայաստան», «Պայքար», «Միացում»։
20:20
Ընդդիմության երթն այս պահին շարժվում է դեպի գլխավոր դատախազության շենք, որտեղ հանրահավաք են անցկացնում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները։
Դեպի գլխավոր դատախազություն են շարժվում նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորած զուգահեռ երթի մասնակիցները։
Աղբյուրը՝ Tert.am