211652_close_icon
views-count1314 դիտում article-date 21:16 26-04-2022

Մեր նպատակը եզրափակիչն է. Կառլո Անչելոտի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին անդրադարձել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում «Մանչեսթեր Սիթիի» հետ կայանալիք հանդիպմանը:

«Երկու թիմերի համար էլ ճնշումը մոտավորապես նույնն է: Մենք չենք կարող հաջողություն անվանել կիսաեզրափակիչ դուրս գալը: Մեր նպատակը եզրափակիչն է, բայց դրա համար պետք է անցնել «Մանչեսթեր Սիթիին»:

«Մեզ համար «Ռեալի» պատմությունն այս մրցաշարում շատ կարևոր է, և այն ավելի կարևոր է մեր մրցակիցների համար։ Այս պատմությունը, որը ակումբը գրել է տարիներ շարունակ, օգնում է խաղացողներին զգալ ակումբի մարզաշապիկի ծանրությունը, և սա դրական ազդեցություն է: Այս մարզաշապիկով խաղադաշտ մտնելը լավ իմաստով պատասխանատվություն է դնում խաղացողի վրա»,- Անչելոտիին մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Նմանատիպ նյութեր