211652_close_icon
views-count1971 դիտում article-date 23:40 26-04-2022

Յուրգեն Կլոպ. Էմերին համաշխարհային մակարդակի մարզիչ է

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անդրադարձել է «Վիլյառեալի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջիկա հանդիպմանը, որը կայանալու է ապրիլի 27-ին:
 
«Մենք բծախնդիր կերպով վերլուծություն ենք կատարել: Ես նախկինում էլ էի հարգում Ունաի Էմերիին և «Վիլյառեալին», քանի որ տեսել եմ նրանց հանդիպումները «Բավարիայի» և «Յուվենտուսի» հետ և դա վերջն է: Տպավորիչ էր:
 
Ունաին դետալների վրա խանգարված մարզիչ է: Խաղի ընթացքում նա պատրաստ է տարբեր իրավիճակների և թիմը կատարում է նրա ցուցումները: Նրանք շատ, շատ լավն են:
 
«Վիլյառեալը» տարբեր կերպ է կարողանում գրոհներ ձեռնարկել, պրեսինգի դիմել, արձագանքել հաշվին: Էմերին համաշխարհային կարգի մարզիչ է, որը անհավանական աշխատանք է տանում «Վիլյառեալում»:
 
Մեր խնդիրն է հնարավորինս բարդացնել նրանց կյանքը: Մենք կփորձենք դա անել երկու խաղերի ընթացքում», ասել է գերմանացի մասնագետը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր