211652_close_icon
views-count1760 դիտում article-date 16:51 26-04-2022

Պահանջելու ենք, որ դատախազությունը Նիկոլ Փաշինյանին ճանաչի որպես պետական դավաճան. Կարին Տոնոյան. News.am

Զոհվելուց ընդամենը մեկ օր առաջ իմ որդին՝ Մենուան, զանգեց և ասաց, որ տոտալ դավաճանություն է տեղի ունենում, մեզ գալիս ու  համոզում են, որ մի կռվեք, հողերը հանձնված են: News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, Շառլ Ազնավուրի հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ ասաց 44-օրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը։

«Չգիտեմ, որ քաղաքական ուժն է նման կերպ վարվել, բայց  ժամանակները կանցնեն և մենք կհասկանանք: Տեղի է ունեցել սոսկալի, աշխարհում չտեսնված մի դավաճանություն, ինքնադավաճանություն,  որի հետևանքով ամենաշատը տուժել են հենց իրենք։ Բայց այսօր մեզանից որևէ մեկն անգամ տուժող կողմ չի հայտարարված։ Պատերազմից տուժողի կարգավիճակ կա։ Մեզ տրված չէ։ Իմ ձեռքին միջնորդություն է, գնում եմ դատախազություն՝ պահանջելու, որ դատախազությունը Նիկոլ Փաշինյանին ճանաչի որպես պետական դավաճան։ Բոլոր տվյալներով  և այնքան ակնհայտ, որ դրանք անգամ ապացուցելու կարիք չկա, տեղի է ունեցել պետական դավաճանություն և Փաշինյանի դեմ պետք է քրեական գործ հարուցվի, նա պետք է ճանաչվի մեղավոր։


Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է, դավաճան բառը շատ քիչ է իր համար, նա պետք է դատապարտվի օրենքի  անգամ դեռ չհորինված խստությամբ։ Առաջարկում եմ օրենսդիրներին նոր պատիժ հորինել, որպեսզի այլևս որևէ մեկը չհանդգնի իր հայրենիքի, այդքան երիտասարդի հանդեպ այդպիսի հանցանք գործի»,- ասաց Կարին Տոնոյանը։

Նա նշեց, որպեսզի բոլոր ծնողները կարողանան ներկա լինել այդ դատավարությանը, պետք է ճանաչվեն տուժող կողմ. «Կարծում եմ՝ բոլորս ենք տենչում այն օրը,  երբ կդատվեն բոլոր մեղավորները։ Հաճախ եմ Մենուային նամակ գրում, հույսով, որ կարդում է։ Գրել եմ իրեն՝ երդվում եմ մինչև կյանքիս վերջին օրը, Մեn, կռիվ եմ տալու, որ անգամ եթե մրջյունը մեղավոր է այդ պատերազմի համար, պատժվի, պատժվեն բոլոր նրանք, ովքեր այս կամ այն կերպ մասնակցել են դրան կամ ոչինչ չեն արել, որ կանխեն»։

Կ. Տոնոյանի խոսքով, այլևս զոհված զինծառայողների ոչ մի ծնող չի ապրում, դատապարտված է գոյության.

«Այս կյանքը մեզ համար ավելի շատ պատիժ է, քան կյանք։ Եվ այդ պատիժը մենք դարձնելու են պատիժ բոլոր նրանց գլխներին, ովքեր կփորձեն մեզ օգտագործել որևէ քաղաքական նպատակով, ով կփորձի մեզ խանգարել, որ մենք հասնենք յուրաքանչյուր մեղավորի դատավարությանը։ Մենք հասնելու ենք դրան, եթե անգամ մենակ մնամ, մենակ էլ եմ պայքարելու։

Մենք էլ մեր մեղքի բաժինն ունենք, որ թողեցինք Հայաստանը հասնի այն վիճակին, որ Փաշինյանի նման ստահակները գան իշխանության։ Չի լինելու այլևս դա։ Ես ձեզ դա խոստանում եմ»։

Նմանատիպ նյութեր