211652_close_icon
views-count6903 դիտում article-date 13:49 26-04-2022

«Ճանապարհները փակվելու են այնքան, քանի դեռ Շուշիի, Հադրութի ճանապարհները փակ են». Փակել են Կիեւյան կամուրջը. News.am

Ընդդիմադիր երիտասարդները փակել են Երեւանի Կիեւյանի կամուրջը: Նրանք վանկարկում են՝ «Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց թուրքի Հայաստան», «Դավաճան, հեռացիր», «Նիկոլ, դավաճան», հայտնում է News.am-ը:

Ոստիկանները սկսեցին հրելով դուրս բերել ակցիայի մասնակիցներին փողոցից: Ի վերջո, ոստիկաններին հաջողվեց բացել ճանապարհը եւ վերականգնել երթեւեկությունը:

Այստեղ էր նաեւ ԱԺ նախկին պատգամավոր  Արագած Ախոյանը, ով նշեց, որ պետության փողերը ոչ թե գնում են Արցախի պաշտպանությանը, այլ Նիկոլին հասարակությունից պաշտպանելուն, կարմիրբերետավորներին աշխատավարձ տալուն: «Սրա համար Նիկոլը պատասխան է տալու, սա իրեն չի փրկելու»:

Մեկ այլ մասնակից էլ ասաց. «Ճանապարհները Երեւանում փակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ Շուշիի, Հադրութի ճանապարհները փակ են»: 
 

Նմանատիպ նյութեր