1035 դիտում
16:16 26-04-2022
Առողջապահության նախարարության և ՀԵՆԱՐ բարեգործական հիմնադրամի միջև հուշագիր է ստորագրվել
ՀԵՆԱՐ բարեգործական հիմնադրամի և ՀՀ առողջապահության նախարարության միջև ապրիլի 25-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր երկարաժամկետ համագործակցություն սկսելու մասին։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են հիմնադրամի հանրային կապերի բաժնից, ՀԵՆԱՐ հիմնադրամի և ՀՀ Առողջապահության նախարարության համագործակցությունը մասնավորապես կենտրոնանալու է առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումների, առողջապահական աշխատուժի զարգացման, ինչպես նաև թվային գործիքների մշակման և ներդրման վրա։
«ՀԵՆԱՐ հիմնադրամը վճռական է առողջապահության ոլորտում վերափոխումներին աջակցելու և վերջիններս խթանելու իր առաքելության մեջ: Մենք լիահույս ենք, որ Առողջապահության նախարարության հետ համատեղ գործունեության շնորհիվ կկարողանանք հասնել լավագույն արդյունքների այս բարեփոխումների գործում»,- նշել է հիմնադրամի համահիմնադիր և Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ոսկերչյանը
ՀԵՆԱՐ հիմնադրամն Առողջապահության նախարարությանն աջակցելու է հետևյալ գործառույթներում.
Թեմատիկ ոլորտներում բացերի գնահատում և լավագույն փորձի դիտարկում,
առաջարկությունների և գործողությունների ծրագրերի մշակում,
աամատեղ ծրագրերի իրականացում՝ փորձագետների և աջակիցների ցանցի ներգրավմամբ,
աետական-մասնավոր գործընկերության ձևաչափի զարգացում։

Նմանատիպ նյութեր
2237 դիտում
21:33 13-12-2017
ՀՀ պաշտպանության նախարարության և «Իզմիրլյան» հիմնադրամի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել
Այս բաժնից
757 դիտում
18:06 25-11-2024
Կայացել է Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը