211652_close_icon
views-count1736 դիտում article-date 22:34 25-04-2022

«Ռեալն» արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել Ռյուդիգերի հետ

«Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը կտեղափոխվի Իսպանիա:

Ինչպես տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, գերմանացին բանավոր համաձայնության է հասել Մադրիդի «Ռեալի» հետ։ Ըստ աղբյուրի՝ պաշտպանն ընթացիկ մրցաշրջաննի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով կմիանա «Արքայական ակումբին»։

Ռյուդիգերը 2017 թվականին իտալական «Ռոամայից» է տեղափոխվել «Չելսի»։ Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը ԱՊԼ-ում 28 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 3 գոլի հեղինակ։

Նշենք, որ «Չելսին» արդեն հաստատել է, որ մրցաշրջանի ավարտից հետո Ռյուդիգերը կհեռանա ակումբից:

Նմանատիպ նյութեր