211652_close_icon
views-count2019 դիտում article-date 16:51 25-04-2022

Բաքուն Հայաստանից տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության սկզբունքների ճանաչում է սպասում. Ֆրանսիայի դեսպան

Մոտ ապագայում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման իրական հնարավորություն կա։ Այս մասին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսն ասել է իր «Բարի կամքի բոլոր մարդիկ պետք է աջակցեն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ գործընթացին» հոդվածում, փոխանցում է ԱՊԱ-ն։

«Մոտ ապագայում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման իրական հնարավորություն կա։ Դա քննարկել են երկու երկրների ղեկավարները, պաշտոնական շփումներ են կայացել։ Մի շարք հանդիպումներ են անցկացրել նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ Այս գործընթացը մեզ լավատեսություն է ներշնչում։ Բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորումը մոտ է։ Դրան հասնելը դժվար կլինի, խոչընդոտներ կլինեն։ Պաշտոնական Բաքուն առաջընթաց է ցանկանում տեսնել այնպիսի կոնկրետ հարցերում, ինչպիսիք են հաղորդակցությունների վերականգնումը, սահմանների սահմանազատումը, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության սկզբունքների ճանաչումը»,- ասել է դիվանագետը։

Դեսպանը նշել է, որ միջադեպեր են հնարավոր, որոնք կարող են վնասել գործընթացին:

«Տարբերությունները կարող են ամրապնդել անվստահությունը եւ վտանգել ձեռք բերված առաջընթացը: Ուստի կարեւոր է, որպեսզի բարի կամքի բոլոր մարդիկ Ադրբեջանում եւ Հայաստանում աջակցեն խաղաղ գործընթացին։ Այստեղ կարեւոր դեր կարող է խաղալ քաղաքացիական հասարակությունը։ Մտավորականության ներկայացուցիչները, մտածողները, արվեստագետները, հեղինակները, դերասանները, գործարարները, հասարակ քաղաքացիները, կանայք կարող են ակտիվացնել գործընթացը՝ հանդես գալով հանուն խաղաղության»:

Դիվանագետն ընդգծել է, որ Ֆրանսիան լիովին աջակցում է Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների կողմից վերջին շրջանում Եվրամիության հետ համատեղ ձեռնարկած վճռական քայլերին եւ պատրաստ է նպաստել խաղաղ գործընթացին։

Նմանատիպ նյութեր