211652_close_icon
views-count34748 դիտում article-date 14:02 25-04-2022

Հետախուզվում են ադրբեջանցիներ, այդ թվում` 2 գեներալ-մայոր. հաղորդում ոստիկանությանը. aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, ապրիլի 23-ին հայտարարվել է հետախուզում Ադրբեջանի հանրապետության մի խումբ քաղաքացիների, այդ թվում` զինվորական բարձրագույն կոչում ունեցողների նկատմամբ` տարբեր հոդվածներով: Դրանք վերաբերվում են զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքների նորմերի լուրջ խախտումներին, խաղաղության եւ մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններին, վերաբերվում են նաեւ պատերազմ վարելու արգելված միջոցներ եւ մեթոդներ կիրառելուն:

Մասնավորապես հետախուզում է հայտարարվել Զաֆար Յուսուբովի նկատմամբ ՀՀ քր. օր. 384-րդ հոդ. 2-րդ մասի, 390-րդ հոդ. 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ մասի 1-ին կետի, 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 4-րդ մասի 4-րդ կետի և 391-րդ հոդ. 3-րդ մասի մեղադրանքով:

Հետախուզում է հայտարարվել գեներալ-մայոր Թոֆիգ Վագիֆ Օղլու Հուսեինովի նկատմամբ` ՀՀ քր. օր. 384-րդ հոդ. 2-րդ մասի, 390-րդ հոդ. 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ մասի 1-ին կետի, 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 4-րդ մասի 4-րդ կետի և 391-րդ հոդ. 3-րդ մասի մեղադրանքով:

Հետախուզում է հայտարարվել Քերիմ Թոֆիկ Օղլու Վալիևին կատմամբ` ՀՀ քր. օր. 384-րդ հոդ. 2-րդ մասի, 390-րդ հոդ. 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ մասի 1-ին կետի, 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի և 391-րդ հոդ. 3-րդ մասի մեղադրանքով, հետախուզվում է նաեւ Հիլալ Ալիմուրադ Օղլու Նաջաֆովը` ՀՀ քր. օր. 384-րդ հոդ. 2-րդ մասի, 390-րդ հոդ. 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ մասի 1-ին կետի, 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 4-րդ մասի 4-րդ կետի և 391-րդ հոդ. 3-րդ մասի մեղադրանքով:

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։
 

Նմանատիպ նյութեր