211652_close_icon
views-count15751 դիտում article-date 11:51 25-04-2022

Դանակահարություն՝ Սյունիքի մարզում. Քաջարանի Եղբայրական գերեզմանոցներից «որովայնի առաջին պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 62-ամյա տղամարդը 

Երեկ՝ ապրիլի 24-ին, դանակահարություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Այսօր՝ ապրիլի 25-ին, ժամը 00։15-ի սահմաններում Քաջարանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջին պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Գևորգյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Սյունիքի մարզի բնակիչ, 62-ամյա Գրենիկ Մ-ն է։

Մինչ բժիշկները բուժօգնություն էին ցուցաբերում դանակահարվածին, Կապանի և Քաջարանի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ ապրիլի 24-ին, ժամը 22։00-ի սահմաններում Քաջարան քաղաքի Եղբայրական գերեզմանոցներում ընտանեկան հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում վիրավորի եղբոր փեսան՝ Սյունիքի մարզի բնակիչ, 36-ամյա Գոռ Գ-ն, դանակով հարվածել է Գրենիկ Մ-ին։ 

Ոստիկանները կարճ ժամանակում հայտնաբերել են Գոռ Գ-ին և բերման ենթարկել ոստիկանության Կապանի բաժին։ 

Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր