211652_close_icon
views-count15129 դիտում article-date 21:51 24-04-2022

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel-ն ու Nissan-ը. վերջինս էլ բախվել է գովազդային վահանակին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
 
Ժամը 22:50-ի սահմաններում, Դավիթ-Բեկ փողոցի 101/1 հասցեի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Աղվան Ա.-ի վարած Opel մակնիշի և Երևան բնակիչ, 23-ամյա Սանդրո Ա.-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 52-ամյա Զ.Գ.-ն մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գովազդային վահանակին՝ վնասելով այն:
 
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:
 
Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է   հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի,  ավագ հետաքննիչ Վահե Գրիգորյանի գլխավորությամբ:
 
Փաստի առթիվ Վ. Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Մհեր Ղալեչյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր