211652_close_icon
views-count2010 դիտում article-date 23:56 24-04-2022

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Ուկրաինայի հայկական եկեղեցիներում

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Ուկրաինայի հայկական եկեղեցիներում:

Այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը:

«Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչումը, չնայած երկրում սահմանված ռազմական դրությանը, ավանդաբար, տեղի է ունեցել Ուկրաինայի բոլոր մարզերում: Ոգեկոչման միջոցառումները սկսվել են աղոթքից: Մայրաքաղաքում աղոթքի ընթերցման արարողությունը տեղի է ունեցել Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհանիսյանի ղեկավարությամբ:

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի խոսքը ներկաներին է փոխանցել նրա տեղակալ Դավիթ Մկրտչյանը»,- մասնավորապես նշված է լրատվամիջոցի հրապարակման մեջ:

Նմանատիպ նյութեր