211652_close_icon
views-count1529 դիտում article-date 15:30 24-04-2022

Ֆրանսիայում այսօր ընտրում են հաջորդ նախագահին

Ֆրանսիայի բնակիչներն ակտիվորեն մասնակցում են ապրիլի 24-ին երկրում մեկնարկած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ընտրություններին մասնակցելու իրավունք ունի շուրջ 49 միլիոն մարդ։

Ապրիլի 10-ին տեղի էր ունեցել ընտրությունների առաջին փուլը, որին մասնակցող 12 թեկնածուներից երկրորդ փուլ էին անցել գործող նախագահ Էմանուել Մակրոնը` 27,84% և «Ազգային միավորման» առաջնորդ Մարին Լե Պենը` 23,15%։

Ընտրությունների երկրորդ փուլի պաշտոնական արդյունքները Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հայտարարելու է ապրիլի 27-ին կամ 28-ին։

Նմանատիպ նյութեր