211652_close_icon
views-count2157 դիտում article-date 23:18 23-04-2022

Այսօր, վաղը և առաջիկա օրերին յուրաքանչյուր մարդ, իր սխալներն ուղղելու համար պայքարի պետք է դուրս գա. Արտակ Զաքարյան

Այսօր լրանում է 4-րդ  տարին, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, նիկոլիզմով տառապող ներքին թշնամու կողմից սրիկայաբար խաբված, դուրս եկավ փողոց ու կործանման տարավ իր երկիրն ու իր զավակներին։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
 
«Քաղաքացին դուրս եկավ ու իր կամքից անկախ, չգիտակցելով` թելադրեց ներքին ու արտաքին թշնամու կամքը, թելադրեց արյունոտ թուրքի իշխանությունը, օտարի շահերն ու կանոնները։

Հարգելի քաղաքացի, քեզ շարունակ խաբում են, որ իբր նիկոլիզմը քո երազանքն էր։ Ձեզ մոլորեցնելով «համոզել  են»` իբրև թե 4 տարի առաջ ելել եք անարդարության դեմ, իբրև թե ելել եք կոռուպցիայի դեմ, իբրև թե ելել եք թալանի դեմ։ Նիկոլիզմին բնորոշ ստորաքարշ դերասանությամբ, շարունակ փորձում են ձեզ համոզել, որ հայրենիքը, պետությունը, արժանապատվությունը, հաղթանակը, զոհերը կարևոր չեն. կարևորը, որ մեր ժողովրդին խցկեն թուրքի «ողորմածության» տակ ու կրկին խաբեն, որ չեն մորթելու, ինչպես մորթել են մեր պապերին ու ապուպապերին։

Թուրքի շահերը սպասարկող ու Հայաստանը կործանած նիկոլիզմը, կրկին փորձելու է  ձեզ թունավորել կեղծիքով ու ստով: Իր արյունալի հանցանքները թաքցնելով, մեր 5000-ից ավելի զավակներին սպանելով, մեր 9500ք.կմ տարածքով չքնաղ Հայրենիքը թուրքին հանձնելով `  ձեզ կրկին փորձում են հիմարի տեղ դնել ու համոզել, որ ձեզ իբր «փրկել են կոռուպցիայից ու թալանից»:

Պատկերացնու՞մ եք սրանց լքտիության աստիճանը. Հայրենիքը օրը ցերեկով դավադրաբար ու տգիտությամբ հանձնես արյունատենչ թշնամուն, ու շարունակես նախկինի դեմ զրպարտանքն ու կեղտոտ քարոզչությունը: Ի՞նչ կարգի անբարո պետք է լինել, նման վարքի համար: 

Հարգելի քաղաքացի, ուզում եմ հավատալ, որ այս չարիքի, ողբի, կորուստների, խայտառակչության, քաոսի, աղքատության, զրկանքների, մահվան, խաբեությունների ու անպաշտպանության չորս տարիներն ապրելուց հետո, այլևս թույլ չես տա, որ նիկոլիզմը քեզ խաբի ու թալանի պապերիդ հայրենիքի:

Մտածիր ու տես, որ վաղը զավակներդ ու թոռներդ սեփական հայրենիք չեն ունենալու, անհայրենիք են լինելու, քոչվորի պես, որովհետև 2018թ. քեզ խաբելով տարել են ներքին թուրքի հետևից: 

Այսօր, վաղը և առաջիկա օրերին յուրաքանչյուր մարդ, իր սխալներն ուղղելու համար պայքարի պետք է դուրս գա: Այլապես Աստված մեր ողջ ժողովրդին և նրա սերունդներին չի ներելու  ավետյաց Հայրենիքը նիկոլիզմով թուրքին հանձնելու, ու անպատիժ թողնելու համար»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր