211652_close_icon
views-count966 դիտում article-date 16:07 23-04-2022

Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին ընդառաջ ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սենատորը նշել է. «Ավելի քան մեկ դար առաջ Կլեմանսոն գրել է.

«Մենք սկսում ենք խոսել Հայաստանի վիլայեթներում նոր ողբերգությունների մասին։ Մենք գիտենք, թե ինչ է նշանակում այս բառը: Սա հայերի մեթոդական կոտորածի պաշտոնական էվֆեմիզմն է»:

Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերին»:

Նմանատիպ նյութեր