211652_close_icon

Մեզ սկսել են ուղարկել հենց այն զենքը, որը խնդրել ենք. Զելենսկի

views-count3859 դիտում article-date 12:05 23-04-2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ օտարերկրյա գործընկերները սկսել են երկիր ուղարկել «հենց այն զենքերը, որոնք իրենք խնդրել են»։ Համապատասխան տեսաուղերձը հրապարակվել է նրա թելեգրամյան ալիքում։

«Ես շնորհակալ եմ մեր բոլոր գործընկերներին, որոնք վերջապես լսեցին մեզ: Որոնք մեզ տալիս են հենց այն, ինչ մենք խնդրել ենք»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը։

Միաժամանակ Զելենսկին չի հստակեցրել, թե ինչ զինատեսակների մասին է խոսքը։

Կանադայի պաշտպանության նախարարությունը մեկ օր առաջ Ուկրաինային է հանձնել ծանր հրետանի և հաուբիցներ, ինչի մասին ավելի վաղ խնդրել է Կիևը։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել էր «Կեսար» ինքնագնաց կայանքներ ուղարկել Ուկրաինա։ Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մի քանի օրվա ընթացքում կուղարկվեն ծանր հրետանի ու զինամթերք։

Նմանատիպ նյութեր