211652_close_icon
views-count25749 դիտում article-date 20:52 22-04-2022

Ազատության հրապարակում շարունակվում են բողոքի ակցիաները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ստորագրողներն էլ հիշում էին լեգենդար Մոնթեի խոսքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 22-ին, Ազատության հրապարակում շարունակվում է ընդդիմադիր գործիչների բողոքի ակցիան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ակցիային զուգահեռ տեղադրված սեղանին են մոտենում մեծ թվով քաղաքացիներ, ովքեր իրենց ստորագրությունն են տալիս, որ Արցախը չպետք է որևէ կարգավիճակով հայտնվի Ադրբեջանի կազմում:

Բոլորն ասում էին՝ ստորագրելուց առաջ վերհիշում ենք Հայաստանի և Արցախի ազգային հերոս, լեգենդար Մոնթեի խոսքը՝  «Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»

Լուսանկարները՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 374+
374+

Նմանատիպ նյութեր