211652_close_icon
views-count2311 դիտում article-date 17:58 22-04-2022

Գարուի մենահամերգը մեծ տոն պարգևեց երկրպագուներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հանրահայտ կանադացի երգիչ Գարուն ապրիլի 21 անմոռանալի  մենահամերգով  հանդես եկավ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Երգիչը հիացրեց հանդիսատեսին՝ կատարելով իր ամենահայտնի եւ սիրված երգերը։
Գարուն  համոզված էր` երեկոն կլինի ջերմ ու ընտանեկան և դրա վառ ապացույցը բոլոր կատարումներից հետո բուռն ծափողջույններն ու ջերմ արձագանքն էին: Բացի իր երգերից, Գարուն կատարեց ոչ միայն իր, այլևւ Շառլ Ազնավուրի, Միշել Լեգրանի, Ժո Դասենի, Բոբ Մառլիի և այլ անվանի արտիստների երգեր: Նա խոստովանեց, որ իր համար հատկապես անկրկնելի է ու յուրահատուկ «Շերբուրգյան հովանոցներ» ֆիլմի երաժշտությունը,  որի  Միշել Լեգրանն է:

Ջերմ հանդիսատեսն առանձնահատուկ ոգևորությամբ ունկնդրեց Ազնավուրի La bohème, Emmenez-moi հանրահայտ ստեղծագործությունները:

Այս տոնն իրականություն դարձավ Երևանյան հեռանկարներ միաջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում և  այս տարի այն  ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ Հայաստանը տոնում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն իր լիիրավ անդամակցության տասնամյա հոբելյանը։

Արտիստը ևս մեկ  համերգով հանդես կգա ապրիլի 22-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում :
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր