211652_close_icon
views-count1705 դիտում article-date 15:38 22-04-2022

Ես կանեմ ամեն ինչ՝ խուսափելու էսկալացիայից, որը կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի. Օլաֆ Շոլց

ՆԱՏՕ-ն պետք է խուսափի Ռուսաստանի հետ ուղիղ ռազմական առճակատումից, որը կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Der Spiegel-ին տված հարցազրույցում։

Շոլցը խոստացել է շարունակել զենք մատակարարել Ուկրաինային, սակայն ասել է, որ ամեն գնով պետք է խուսափել Ռուսաստանի հետ ուղիղ հակամարտությունից, որը կարող է հանգեցնել միջուկային պատերազմի:

«Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի խուսափեմ էսկալացիայից, որը կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Միջուկային պատերազմ չի կարող լինել»,- ասել է նա։

«ՆԱՏՕ-ի ուղղությամբ էսկալացիայից խուսափելն իմ առաջնահերթ խնդիրն է»,- նշել է նա։

Նմանատիպ նյութեր