211652_close_icon
views-count88853 դիտում article-date 10:53 22-04-2022

Վրաերթ Լոռու մարզում․ 31-ամյա վարորդը ГАЗ 31105-ով վրաերթի է ենթարկել 14-ամյա տղային, որն էլ կպել է կայանված Grand Cherokee-ին. կա վիրավոր. օպերատիվ են գործել Վանաձորի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ, ապրիլի 21-ին, վարերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Վահե Մ․-ն իր վարած ГАЗ 31105 մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի 45 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 14-ամյա Վիլեն Գ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածն այնուհետև՝ հարվածից դիպել է Լոռու մարզի բնակիչ 39-ամյա Արման Գ․-ին պատկանող կայանված Grand Cherokee մակնիշի ավտոմեքենային։

Վրաերթի ենթարկված երեխան տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի պարեկները՝ ավագ հետաքննիչ Սերգեյ Գյոկչյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Օպերատիվորեն ժամանել են նաև Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպեր գծով տեղակալ Ա․ Հարությունյանի գլխավորությամբ։ 

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր