211652_close_icon
views-count1336 դիտում article-date 18:46 21-04-2022

Երիտասարդ ծանրամարտիկները պատրաստվում են աշխարհի առաջնությանը

Մրցակցականի նշանաբանով է անցկացվում Աբովյանում սկսված երիտասարդ ծանրորդների ուսումնամարզական հավաքը: Թիմի ավագ մարզիչ Մելիք Ղուկասյանը ասաց, որ հիմնականում ուշադրությունը սևեռվում է տղաների դասական վարժությունների կատարման վրա: Պարապողներն ավելի հաճախ են մոտենում ծանրաձողին ու կատարում պոկում և հրում վարժությունները: Ճիշտ է, գործիքի քաշը ծանր չէ, և դա արդարացված է: Կարևոր է ճիշտ, գրեթե անթերի լինեն գործողությունները: Մասնագետները մանրազնին հետևում են մարզումների ընթացքին: Հարկ է յուրաքանչյուր ծանրորդ իր քաշին և հասակին համապատասխան ճշգրտությամբ   կամքին ենթարկի գործիքը: Մրցումներում սխալ կատարումների հետևանքով են գլխավորապես  անհաջողության են մատնվում,  զերո ստանում  ու մրցահարթակից գլխիկոր հեռանում ձախողվածները:

Աբովյանում մթնոլորտն առողջ է, ջերմ ու ընկերական: Մասնագետի խոսքով, ծանրորդները միանշանակ հաջողության կհասնեն մայիսի 2 –ին Հունաստանի Հերակլիոն քաղաքում մեկնարկելիք աշխարհի երիտասարդական առաջնությունում, եթե , իհարկե, տհաճ անակնկալներ չլինեն:

Մեր երկիրը կներկայացնեն  գյումրեցիներ Գառնիկ Չոլակյանը / 55 կգ / , Գևորգ Ղահրամանյանը / 89 կգ /, Գարիկ Կարապետյանը / 96 կգ /, արարատցիներ Մնացական Աբրահամյանը / 81 կգ /, Պետրոս Պետրոսյանը / 102կգ /, վեդեցիներ Գոռ Սահակյանը / 67 կգ /, Սուրեն Գրիգորյանը / 89 կգ /, էջմիածինցի Անդրանիկ Պապեյանը / 61 կգ / և աղջիկների մրցաշարում հայտավորված Միլենա խաչատրյանը / 76 կգ /:

Նմանատիպ նյութեր