211652_close_icon
views-count1355 դիտում article-date 23:30 20-04-2022

ԱՄՆ-ն Ուկրաինա կուղարկի հավելյալ 800 մլն դոլարի ռազմական օգնություն

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է հավելյալ 800 մլն դոլարի ռազմական աջակցություն հատկացնել Ուկրաինային: 

Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:

Նշվում է, որ ռազմական օգնություն տրամադրելու վերաբերյալ նոր փաթեթի բովանդակությունը նման կլինի նախորդին։

Կիևին տրամադրվելիք ռազմական աջակցության մեջ կընդգրկվի նաև 11 ուղղաթիռ, 200 զրահամեքենա, 18 հաուբից, 40 հազար հրետանային արկ, 500 հրթիռ, Javelin հակատանկային համակարգեր և այլն:

Նմանատիպ նյութեր