211652_close_icon
views-count1504 դիտում article-date 20:02 20-04-2022

7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են ֆուտզալի միջմարզային մրցումները

ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով ՀՀ մարզերում կայացել են ֆուտզալի միջմարզային փուլի մրցումները:

Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը:

Միջմարզային փուլի մրցումներն անցկացվել են Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Տավուշի մարզի Դիլիջան և Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում:

Հանրապետական եզրափակիչ փուլ են անցել Սյունիքի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերը: Եզրափակիչ խաղերին կմասնակցեն նաև Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության դպրոցական թիմերը:

Հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները մայիսի 18-ին կմեկնարկեն Երևանի պետական համալսարանի մարզահամալիրում:

Նմանատիպ նյութեր