211652_close_icon
views-count2289 դիտում article-date 15:36 20-04-2022

Վլադիմիր Կլիչկոն վստահ է, որ ուկրաինացի ժողովուրդը կհաղթի «Պուտինի հորդային»

Ուկրաինան չի կարող պատերազմում պարտվել ռուսներին, քանի որ գինը չափազանց բարձր է։ Այս կարծիքը սոցցանցի իր էջում հայտնել է ծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն։

Նա նաև վստահություն է հայտնել, որ ուկրաինացի ժողովուրդը կհաղթի «Պուտինի հորդային»։

«Մենք չենք կարող պարտվել այս պատերազմում, այլապես կկորցնենք մեր ինքնիշխանությունն ու ազատությունը։ Մենք կկորցնենք ամեն ինչ, ինչպես և Եվրոպան։ Մենք պետք է պաշտպանվենք, հաղթելու ենք»,- գրել է Կլիչկոն Instagram-ում։

Նմանատիպ նյութեր