1182 դիտում
11:51 20-04-2022
Միջազգային կազմակերպությունները Հայաստանին կօգնեն դիմակայելու բնապահպանական մարտահրավերներին
Բելգիայի Մեխելեն քաղաքում համագործակցության հուշագիր է ստորագրվել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), ԱրԱվես (ArAves) բնապահպանական կազմակերպության, BirdLife International-ի (Բիրդլայֆ միջազգային կազմակերպություն) և Natuurpunt (Նատուրպունտ կազմակերպություն) միջև։ Տեղեկանում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։
Համագործակցության քառակողմ հուշագրի շրջանակում կազմակերպությունները պատրաստակամություն են հայտնել առավելագույնս աջակցելու Հիմնադրամին և ԱրԱվեսին իրենց բնապահպանական գործունեությունում։
«Ուրախ ենք, որ հայաստանյան և միջազգային կառույցների միջև ստորագրվել է այս կարևորագույն հուշագիրը։ Տեղեկացնեմ, որ հուշագիրը կարևոր է ոչ միայն մեր կազմակերպությունների, այլև ամբողջ Հայաստանի համար։ Այն Հայաստանին կտա հնարավորություն դիմագրավելու բնապահպանական մարտահրավերներին, ներգրավելով համագործակից կառույցների մասնագիտական ներուժը։
Լայն քննարկման արդյունքում կազմակերպությունները մոտ ապագայում կիրականացնեն մի շարք նախագծեր ուղված ջրաճահճային թռչունների կենսամիաջավայրերի պահպանությանը, վերականգմանը ինչպես նաև կրթական մի շարք այլ նախաձեռնություններ»,- նշում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը՝ հավելելով, որ սպասվում են համատեղ այցելություններ արդեն այս ամռանը։
Natuurpunt-ը հիմնադրվել է 1951 թ-ին Բելգիայում և հանդիսանում է BirdLife International-ի անդամ կազմակերպությունը Ֆլանդերսում։ Բըրդլայֆ կազմակերպությունը աշխարհի ամենամեծ բնապահպանական ցանցերից մեկն է, որը ներկայացված է աշխարհի 115 երկրներում տեղական անդամ կազմակերպությունների միջոցով։

Նմանատիպ նյութեր
10675 դիտում
22:16 12-07-2017
ՀՀ և ԱՀ պատգամավորները մտքեր են փոխանակվել արտաքին և ներքին մարտահրավերներին դիմակայելու հարցերի շուրջ
Այս բաժնից
784 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
814 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»