211652_close_icon
views-count1555 դիտում article-date 11:05 20-04-2022

Արգենտինայում սկսվել է բնիկ ժողովուրդների ներկայացուցիչների ջարդերի գործով առաջին դատավարությունը

Արգենտինայի դատարանը երեքշաբթի սկսել է 1924 թվականին ներկայիս Չակո նահանգի բնիկ ժողովուրդների կոտորածի մասին գործով լսումները: Այս մասին հայտնել է Արգենտինայի կառավարությունը։ Գրում է tass.ru-ն։

«Երեքշաբթի Ռեսիստենսիայում սկսվել է Նապալպիում տեղի ունեցած ջարդերի մասին ճշմարտությունը պարզելու դատավարությունը: Աննախադեպ գործընթացի շրջանակներում 1924 թվականին Չակոյի բնիկ ժողովուրդների ջարդը որպես մարդկության դեմ հանցագործություն կդիտվի»,- ասված է հայտարարության մեջ:

Տարածաշրջանի իշխանությունները նշում են, որ սա «Արգենտինայի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ դատարանը քննում է բնիկ ժողովուրդների դեմ ցեղասպանության ակտը»։ Գործով հայցվորը նահանգային իշխանությունն է։ «Դատավարության շրջանակներում մեղադրյալ չի լինի, այն բաղկացած կլինի վերապրածների եւ զոհերի ժառանգների ցուցմունքների ուսումնասիրությունից եւ հատուկ հետաքննության արդյունքում ձեռք բերված եւ Արգենտինայի Մարդու իրավունքների գրասենյակի կողմից տրամադրված ապացույցների ուսումնասիրությունից»,- ասված է հայտարարության մեջ։

Ըստ իշխանությունների՝ դատավարության նպատակը «1924 թվականի հուլիսի իրադարձությունների մասին ճշմարտությունը պարզելն է, երբ ոստիկանների, ժանդարմների եւ գաղութարարների կողմից Տոբա եւ Մոկովի հնդիկ ժողովուրդների 200 ներկայացուցիչ սպանվեց»։

Նմանատիպ նյութեր