211652_close_icon
views-count75981 դիտում article-date 18:30 19-04-2022

Արտակարգ իրավիճակ Հրազդանի կիրճում. ամեն պահի Երևանը սնուցող հսկայական գազատար խողովակը կարող է կոտրվել ու առաջանա պայթյուն, իսկ պատկան մարմինները «ուղտի ականջում քնած են». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերջին օրերին հանրապետությունում, այդ թվում՝ Երևանում  տեղացած անձրևների հետևանքով Հրազդանի կիրճում Երևանը սնուցող հսկայական գազատար խողովակը  դարձել է  վտանգավոր:

Անձրևաջրերի հետևանքով առաջացած սողանքի պատճառով ամեն պահի հնարավոր է՝ գազատար խողովակի 2 հսկայական հենասյուները տապալվեն, ինչը աղետալի կլինի ոչ միայն Հրազդանի կիրճի, ալյլև հարակից շենք-շինությունների, այդ թվում՝ բարձրահարկ բնակելիների համար:

Եթե առաջիկայում պատկան մարմինները հետևություններ չանեն, անխուսափելի կլինի ամեն ինչ, մինչդեռ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը փորձել է հիմնովին վերանորոգել, սակայն Երևանի քաղաքապետարանը, չգիտես ինչու, մերժել է, թույլ չի տվել, որպեսզի 1-2 օրով նշված հատվածում երթևեկությունը դադարեցվի ու «Գազպրոմի» աշխատակիցները վտանգը վերացնեն: Երևի սպասում են, որ ողբերգություն լինի:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր