211652_close_icon
views-count16112 դիտում article-date 16:58 19-04-2022

Քննչական կոմիտեի նախագահի հրամանով՝ Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժինը նոր պետ ունի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, ապրիլի 19-ին, Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանը հրամաններ է ստորագրել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա․ Քարամյանի հրամանով՝ Գոռ Թադևոսյանը նշանակվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ։

Ա․ Քարամյանի մեկ այլ հրամանով՝ նշված բաժնի նախկին պետ  Էդվարդ  Կարապետյանը  նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետ:

Ֆոտոլագրողը հայտնում է, որ Գ․ Թադևոսյանը քննչական և իրավապահ համակարգում համարվում է որպես՝ մարդկային բարձր հատկանիշներով օժտված մարդ, իր գործի գիտակ է։ Նրա շնորհիվ բացահայտվել են բազմաթիվ մահվան ելքով ավտովթարներ, մահվան ելքով վրաերթեր, երբ վրաերթից հետո վարորդները դեպքի վայրից դիմել են փախուստի, և բացահայտվել են այնպիսի ճանապարհատրանսպորտային պատահարներ, որոնց մասնակցություն են ունեցել հասարակությանը հայտնի պաշտոնյաներ, օլիգարխներ, օրենսդիր և գործադիր մարմինների չինովնիկներ։ 

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր